News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախում միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախում ընտրությունների և ռեկորդային թվով նախագահի թեկնածուների մասին։

«Ուզում եմ ընդգծել, որ Արցախում միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում: Ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույց է այն բանի, որ ընդհանրապես Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ ընդհանրապես աբսուրդ է»,-նշեց նա։

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունները համակրելի թեկնածու ունեն, վարչապետը արձագանքեց. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»:

Տպել
Ամենաշատ