News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդու երազները եւ ինտելեկտը փոխկապված են, հաղորդում է Oane-ն:

Մասնագետները պնդում են, որ IQ-ի բարձր մակարդակ ունեցող մարդիկ տեսնում են վառ եւ գունագեղ երազներ: Նախագծի հեղինակները ներգրավել են հետազոտության ընթացքում ավելի քան 2 հազար կամավոր, որոնք սկզբնական փուլում անցել են թեստ, որի միջոցով հստակ հաշվարկվել է յուրաքանչյուր անհատի ինտելեկտի մակարդակը:

Պարզվել է, որ կամավորների մի մասն առհասարակ չի տեսնում երազներ, մյուսները՝ չեն հիշում, եւ միայն փոքր խումբն է գրեթե ամեն գիշեր տեսնում վառ եւ կապակցված «պատկերներ»: Ելնելով դրանից՝ գիտնականները եզրակացրել են, որ երազների հագեցվածության եւ դրանք հիշելու հիմնական գործոններից մեկը ինտելեկտն է: Այսինքն՝ որքան բարձր է մարդու IQ, այնքան վառ եւ իրատեսական են նրա տեսած երազները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ