News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընդունում եմ, որ տարեվերջին տնտեսական աճը մի քիչ ավելացավ եւ կազմեց 4 տոկոս, բայց իրենք գրում են 8 տոկոս. ո՞նց կարող է տնտեսությունը աճի 8 տոկոս, բեռնաշրջանառությունը երկու անգամ նվազի: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Կամ մարդկանց թիվը շարունակում է նվազել, Ոնց կարող է լինել, որ ուտող բերանը քիչ է, տնտեսությունը աճել է 8 տոկոս, խնայողություններ չկան: Այդ դեպքում ինչո՞ւ ժողովուրդը 6-7 տոկոսով լավ չի ապրում, ինչու թոշակները կարողացան բարձրացնել միայն 2020-ի հունվարից սկսած։

Այո, բյուջեի եկամուտները աճել են 218 միլիարդ դրամով, բայց եկեք դրանից հանենք ավտոմոքենաներից ստացված եկամուտները, որոնք այս տարի չեն լինելու, իսկ դրանք 100 միլիարդից ավել են։ Ո՞ւր է ձեր աճը. եթե 8․2 տոկոս աճ ունեք, ավելացնենք 1․4 տոկոս գնաճը, արեց 9,6 տոկոս: Ուենք հարկային օրենսդրության փոփոխություն, որը նույնպես հավելաճ է բերել, ապա պետք է ձեր բյուջեն նախորդից ավել լիներ 140-150 մլրդ դրամով, բայց այդպես չի: Բյուջեում 30-35 միլիարդ չի հերիքում»,-հայտարարեց Բագրատյանը:

Նա նկատեց, որ բոլոր աճերը, չգիտես ինչու, վերաբերում են ծառայությունների ոլորտին, հանքարդյունաբերությանը, մետաղական հանածոների աճը կազմել է 23․9 տոկոս. «Մենք մետաղը չենք վերամշակում, բայց ունենք 12 տոկոս արտահանում, ես վախենում եմ, որ արդյունահանված, չիրացված հումքը մտցված է որպես արտադրանք։ 40 տոկոսից ավելի աճել է կոնյակի արտադրությունը․ ունենք խաղողի ավելի քիչ արտադրություն, քան անհրաժեշտ է կոնյակի, գինու արտադրության համար։ Վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, բայց զարգացնում է, խորացնում է չտեսնված կոռուպցիա: Ինչպե՞ս, գործարանը գնում է 1000 տոննա խաղող, գրում է 10․000 տոննա, գնում է 500 տոննա լոլիկ, գրում՝ 15․000 տոննա, բարձրացնում է ինքնարժեքը, հարկ չի տալիս: Սա գիտի վարչապետը։

Այո, նախկինում եղել է թալան, որի մասին ես էլ եմ խոսում, բայց հիմա անընդհատ ասվում է՝ չեք ուզում նախկինները հետ գան, ուրեմն մենք ինչ անում ենք՝ հաշտվեք: Կարծես երիտասարդ ժամանակ մեկը մեզ նեղացրել է, եւ մենք բոլորից վրեժ ենք լուծում»:

Բագրատյանն անդրադարձավ նաեւ 10 մլն ծառ տնկելու Նիկոլ Փաշինյանի խոստմանը. «Երբ վարչապետն ասում է 10 միլիոն ծառ պետք է տնկել, նա պետք է պատկերացնի՝ դա ինչ է։ Իմ հաշվարկով Հայաստանում առավելագույնը կա 160 միլիոն ծառ, 10 միլիոն ծառ տնկելու համար 20-22 հա հող է պետք․ դեռ 3 տարում 1 միլիոն ծառ տնկիր, հետո գլուխ կգովես։

2019-ի առաջին եռամսյակում ցույց են տալիս, թե ունենք մոտ 260-270 հազար գործազուրկ, հետո դրանք 50 հազարով պակասում են եւ չի բացատրվում, թե 1 ամսում ինչ աշխատատեղեր ստեղծվեցին։ Ես ենթադրում եմ, որ դրանք մեքենա ներմուծողներն են, որոնք հարկ են վճարում պետությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ