News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը: Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնում:

Այս կրթաթոշակի շնորհիվ  Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով: Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի եւ գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները  թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի եւ գենետիական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության եւ գինեգործության զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ