News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր ամբողջ աշխարհում դիտվում է ատելության հնարավոր տարածման վերահսկման խստացման միտում, այդ թվում՝ օրենսդրորեն, քանի որ ակնհայտ է, որ առցանց ագրեսիան վաղ թե ուշ անցնում է իրական կյանք: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ ատելության տարածումը ամբողջ աշխարհի համար է խնդիր, սակայն Հայաստանի դեպքում ամեն ինչ խորանում է քաղաքական լարվածությամբ, որն արդեն երկու տարի է չի նվազում: «Հայաստանում այսպիսի իրավիճակ նախկինում դիտվում էր ընտրություններից առաջ եւ հետընտրական շրջանում, մինչդեռ հիմա այդ լավարծությունն անընդհատ է: 2016 թվականին հակառակորդի դեմ ատելության մակարդակը հիմա հանրության մեջ է: Այս ամենը հանգեցրել է նրան, որ հիմա նկատվում է Facebook-ից երիտասարդների արտահոսք Instagram»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց, որ ատելության տարածման դեմ պայքարում մեծ է լրատվամիջոցների դերը, որոնք պարտավոր են համացանցում ատելություն պարունակող մեկնաբանությունները զտել, բայց դա երբեմն գիտակցված չեն անում նյութական օգուտի նպատակով: «Պակաս կարեւոր դեր չեն խաղում նաեւ հեռուստա- եւ մեդիահարթակները, որոնք պետք է մշտապես բարձրացնեն մշակութային նշաձողը, այլ ոչ թե այն իջեցնեն ավելի շատ հանդիսատես գրավելու նպատակով: Դրանից բացի, «կաղում» է նաեւ հայրենական գրականությունը, որն, ըստ էության, սեփական հերոսներ չի արտադրում, որոնց երիտասարդները կցանկանային հավասարվել եւ չէին ձգտի նմանվել սերիալներից կամ ցածրորակ ֆիլմերից անհասկանալի մարդկանց»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա պարզաբանմամբ՝ հարցը պետք է համալիր լուծում ստանա, եւ միայն «ասֆալտին փռելը» խնդիրները չի լուծի:

«Հենց այս արտահայտությունը սահմանակցում է «ատելություն» հասկացությանը: Ամեն դեպքում, դրա մեջ դրական քիչ բան կա»,- ամփոփեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ