News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհ են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ: 

Ո՛չ աշխատանքի արդյունավետությունը, ո՛չ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ «ասֆալտին փռելով», մի քիչ «պատերին ծեփելով», մի քիչ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն: 

Հասկանալի է, որ առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, թե ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»: 

Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ»
Օրենքի նախագիծը դեռ պետք է գնա երկրորդ ընթերցման, և հնարավորություն կա փոփոխել այս անհեթեթ նորմերը…
Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան
Մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են, որ այն դրսևորում է աճի և վիճակի վատթարացման միտումներ…
«Փաստ». Հանձնարարական է իջեցվել՝ «տակից» աջակցել նախագահին . որոնք են պատճառները
Սա կապված չէ առկա վիճակում կորոնավիրուսից զատ այլ թեմաները մի կողմ դնելու ցանկությամբ, որովհետեւ իշխանություններն այս օրերին ցույց տվեցին…
«Հրապարակ». «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը
Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին...
«Փաստ». Որոն են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում
Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության եւ հիմնավորումների…
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն
Ըստ ամենայնի, մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով...
Ամենաշատ