News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Վիննիցա քաղաքում 83-ամյա թոշակառու Քսենիա Դիդուխը «հարություն է առել» 10 ժամ կոմայից հետո։ Սկզբում բժիշկները մահ են գրանցել, իսկ հարազատները պատրաստվել են հուղարկավորության, սական որոշ ժամանակ անց «հանգուցյալը» հանկարծ արթնացել է, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ կինը վատ է զգացել եւ կորցրել է գիտակցությունը։ Այդ ժամանակ հարազատները շտապօգնություն են կանչել։ Գալով հիվանդի մոտ՝ բժիշկները տեսել են, որ թոշակառուի սրտի զարկերը չկան, ուրեմն կարելի է ծածկել հայելիները եւ մոմ վառել։

Երբ հարազատները հոգեհանգիստ ու հոգեհաց են պատվիրել եւ նույնիսկ փոս են փորել գերեզմանատանը, հանկարծ երեկոյան տատիկը սկսել է շնչել։ Այդ ժամանակ բժիշկներին նորից են կանչել, եւ պարզվել է, որ նա կոմայի մեջ է եղել։

Ավելի ուշ կնոջ մոտ սուր սրտանոթային պաթոլոգիա են ախտորոշել։ Նման խնդիրներով մարդիկ, բժիշկների խոսքերով, չեն ապրում։ Իսկ ահա քահանան, որը պետք է աղոթք կարդար, այս հարցում իր տեսակետն ունի։ «Իրականում տեղի է ունեցել հարություն առնելու հրաշք։ Աստված կյանք է տվել այս տատիկին»,- ասել է վանահայր Ռոման Պետրիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել