News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին Վատիկանը կհանրայնացնի Հռոմի Պապ Պիուս 12-րդի գաղտնի արխիվները, որի՝ Հոլոքոստին վերաբերող գրառումները հայտնվել են ուշադրության կենտրոնում, հաղորդում է Fox New-ը:

Որոշ հրեական կազմակերպություններ եւ պատմաբաններ համարում են, որ Պիուսը, որը եղել է Հռոմի Պապ 1939-1958 թվականներին, լռել է Հոլոքոստի տարիներին եւ կյանքեր փրկելու համար ոչ բավարար գործողություններ է կատարել:

Ընդ որում՝ Հռոմի Պապի պաշտպանները պնդում են, որ նա օգտագործել է իր դիվանագիտական կապերը՝ համոզելով մենաստաններին եւ այլ կրոնական կազմակերպություններին ընդունել հրեաներին:

Վատիկանի արխիվում համոզված են, որ գաղտնի փաստաթղթերը լույս կսփռեն բազմաթիվ իրադարձությունների վրա՝ ներառյալ Հոլոքոստի ժամանակ Հռոմի Պապի նվիրվածությունը հրեաներին փրկելու գործին:

Վատիկանի գլխավոր գրադարանավար կարդինալ Ժոզե Տոլենտինո Կալասա դե Մենդոնսան հայտնել է, որ այդ օրը Վատիկանի առաքելական գրադարանի դռները բաց կլինեն բոլորի համար անկախ ազգությունից, դավանանքից եւ գաղափարախոսությունից:

«Եկեղեցին չունի պատմությունից վախենալու պատճառներ»,- լրագրողներին հայտարարել է նա:

Գաղտնի արխիվներին մուտք գործելու համար գրանցվել է ավելի քան 150 պատմաբան եւ հետազոտող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել