News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Գերեզմանը, որում, ըստ հինհռոմեական առասպելի, հազարավոր տարիներ առաջ հուղարկավորվել է Հռոմի առասպելական հիմնադիր Ռոմուլը, վերջերս հայտնաբերվել է հնագետների կողմից Հռոմեական ֆորումի տարածքում, գրում է Live Science-ը:

Ստորգետնյա գերեզմանը եւ դրա շուրջ կառուցված տաճարը ենթադրաբար թվագրվում են մ.թ.ա. վեցերորդ դարին:

Հռոմեացիները համարում են այդ գերեզմանը Ռոմուլի թաղման վայր, սակայն գիտնականների հայտնաբերած գերեզմանը եւ սարկոֆագը դատարկ էին:

Ստորգետնյա տաճարում գտնվում է Ռոմուլին նվիրված հիշատակի խորանը, հայտարարել է հնագետ Ալֆոնսինա Ռուսոն:

Գերեզմանի մուտքը բացվել է Հռոմեական ֆորումի հյուսիս-արեւմտյան մասից: Դամբարանը տեղակայված է այսպես կոչված «Սեւ քարի»՝ սեւ մարմարից պատրաստված հնագույն սրբատեղու հարեւանությամբ, որը, համոզմունքի համաձայն, բերել է դժբախտություն, քանի որ հենց այդտեղ, ըստ առասպելի, Ռոմուլը սպանվել է Սենատի նախանձ անդամների կողմից:

1.4 մետր երկարությամբ սարկոֆագը պատրաստված է տուֆից, որը հայթայթվել էր Հռոմեական ֆորումի հարեւանությամբ տեղակայված Կապիտոլիական բլրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել