Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 02:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 03:02-ին: Իջեւանյան փողոցի սկզբնամասում ամբողջությամբ այրվել է «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան: