News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինձ համար, չնայած ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը եւ լսումների մասնակիցների ելույթներին, նախկինի պես հստակ չէ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը եւ ապագան: Այս մասին փետրվարի 24-ին «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում օրենսդրական բարեփոխումներ եւ խնդիրներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նա բերեց կրթության ոլորտում անհաջող բարեփոխումների օրինակ: «Մի քանի տարի առաջ, երբ Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում փոփոխություններ իրականացվեցին, այն վերակազմավորեցին, իսկ ԳՀԻ-ները տեղափոխեցին բուհեր, վրացի ակադեմիկոս Միխայիլ Կուրդիանին զանգահարեց ինձ եւ ասաց. «Մեր գիտությունը մահացավ, որովհետեւ մենք այլեւս չունենք Գիտությունների ազգային ակադեմիա»: Ես չգիտեմ՝ մեր իշխանությունների մեջ հանդիպել են մարդիկ, որ կապ են ունեցել այս գիտնականների, օրինակ՝ Վրաստանի ԳԱԱ փոխնախագահ Մետրովելիի հետ: Այս երկրում Գիտությունների ազգային ակադեմիան, ըստ էության, կառույց է, որը ակադեմիական համակարգից դուրս է եւ ոչ մի ընդահանուր բան չունի նախկին գիտահետազոտական կոնտրոնների հետ»,- պարզաբանեց Մելքոնյանը՝ համառորեն կոչ անելով դեն նետել Հայաստանում վրացական բացասական փորձը ներդնելու գաղափարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ