News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Հունվարին, համեմատած նախորդ ամսվա (2019-ի դեկտեմբերի) հետ, Երեւանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը համարյա կիսով չափ՝ 45 տոկոսով կրճատվել է։ Սակայն, հաշվի առնենք անշարժ գույքի շուկայում պահանջարկի սեզոնայնությունը։ Մասնագետների կարծիքով՝ հունվարին, ամանորյա իրարանցումից հետո, բնակարանների գնորդական պահանջարկը նվազում է՝ հասնելով մինչեւ նվազագույնի օրացուցային տարում։ Այնպես որ, ավելի լավ է համեմատություն անցկացնել անցյալ տարվա հունվարի հետ։ Այդ դեպքում պատկերն արդեն տրամագծորեն փոխվում է, եւ անկումը փոխարինվում է գործարքների թվի 21 տոկոս տպավորիչ աճով։

Պաշտոնական տեղեկատվությունից դատելով՝ մեկ տարվա ընթացքում նկատելիորեն աճել է նաեւ բնակարանների արժեքը։ Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են Երեւանում 2019-2020թթ․ բնակարանների 1 ք/մ տարածքի միջին շուկայական գները։ Տվյալները բերված են հազար դրամներով, ինչպես նաեւ վերահաշվարկված են ԱՄՆ դոլարով։

Մայրաքաղաքում թանկացման ռեկորդ է սահմանել էլիտար «Կենտրոն» թաղամասը, որտեղ «քառակուսու» միջին գինն աճել է 199 դոլարով (կամ 17 տոկոսով)։ Սրան հետեւում է թանկացման վարկանիշով երկրորդ տեղում գտնվող Արաբկիրը, որտեղ միջին գինն աճել է 150 դոլարով (կամ 19 տոկոսով)։ Երրորդ տեղում Աջափնյակն է՝ 114 դոլար (21 տոկոս) աճով։ Գների նվազագույն բացարձակ աճ է գրանցվել նաեւ տարածքով ու բնակելի ֆոնդով ոչ մեծ Նուբարաշեն թաղամասում՝ 39 դոլարով (11 տոկոսով)։

Կարծիք կա, որ շուկայում ուժեղանում է այլ երկրներից գնորդների ազդեցությունը, եւ դա հանգեցնում է գների աճի։ Տեղեկատվության համար՝ Հայաստանում բնակելի տարածքների առուվաճառքի գործարքներում օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը անցյալ տարի կազմել է բնակարաններինը՝ 5,2 տոկոս, առանձնատներինը՝ 5 տոկոս։ Հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների մեծաթիվ սփյուռքը՝ կարելի է ենթադրել, որ գործարքների մասնակիցները մեծ մասամբ մեր հայրենակիցներն են։

Սակայն ահա թե ինչն է զարմանալի՝ երկրում անցյալ տարի օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 331 բնակարան, իսկ վաճառվել է 1,7 անգամ ավելի՝ 573 բնակարան։ Առանձնատների մասով տարբերությունն ավելի մեծ է՝ վաճառքը գերազանցել է գնմանը 2,4 անգամ։ Այս պարադոքսը կարելի է բացատրել այլ երկրի քաղաքացիություն ստացած մեր նախկին քաղաքացիների կողմից բնակարանների վաճառքով։ Ասենք՝ Ռուսաստանի։

Սակայն գների աճը դժվար է բացատրել միայն արտասահմանցի գնորդների ներհոսքով։ Ամենայն հավանականությամբ, այստեղ իրենց ազդեցությունն ունեն պետության աջակցությամբ բնակչության որոշ խմբերի հիփոթեկայով բնակելի տարածք ձեռք բերելու ոչ վատ հնարավորությունները։

Սրա հետ մեկտեղ, ֆինանսական կապիտալով քաղաքացիները հաճախ նախընտրում են փողերը ներդնել անշարժ գույքի մեջ։ Կապիտալը մնում է ապահով տեղում, գումարած՝ լրացուցիչ բնակարանը վարձով տալով կարելի է ոչ վատ եւ կայուն եկամուտ ստանալ։ Անցյալ տարի գրանցվել է Հայաստան մուտքի մոտ 1,3 մլն պետական սահմանի հատում օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Նրանցից ոմանք (ասենք՝ Իրանից, Հնդկաստանից եւ այլն) որոշակի ժամանակով բնակարաններ են վարձում ապրելու համար։

Ամփոփելով ասենք, որ մայրաքաղաքում անցյալ տարի, համեմատած նախորդ տարվա հետ, 24 տոկոսով նվազել է շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը։ Ընդ որում, 42 տոկոսով նվազել են շինարարական կազմակերպությունները։ Բազմաբնակարան շենքերը մայրաքաղաքում կառուցում են հենց այդ կազմակերպությունները։ Այստեղից հետեւություն՝ բազմաբնակարան շենքերի շահագործման հանձնված տարածքները մայրաքաղաքում կրճատվել են։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներքնակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտոնություն ստացավ. Կլինի 40 մլն դրամի ներդրում եւ 16 նոր աշխատատեղ
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման…
Քաղավիացիան դադարեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտի ուսումնասիրությունը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի…
Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ եւ ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանանք նույնքան արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնել...
Կառավարության նիստի օրակարգում ռեկորդային թվով հարցեր են. 52 հարց, որից 47ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը...
Դոլարի փոխարժեքն աճում է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով...
Ամենաշատ