News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հմայակ Ա., ծնված 1974 թ.) և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը (վարորդ` Արամ Դ., ծնված 1964 թ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անի Ա.-ն (1994 թ.), Ամալյա Գ.-ն (1944 թ.), Սուսաննա Ա.-ն (2006 թ.) և Անգելինա (2019 թ.)  Արսեն (1990 թ.), Մանյա (2013 թ.), Ավագ (2015 թ) Ա.-ները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Անի Ա.-ն (1994 թ.), Անգելինա Ա.-ն (2019 թ.) և Ամալյա Գ.-ն (1944 թ.) մահացել են: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ