News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգեւավճար է բաժանվել:

Իհարկե նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգեւավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է:

Որպես ԱԺ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով լուսաբանող լրագրող՝ վստահաբար կարող եմ փաստել՝ պատգամավորների ու նրանց օգնականների մեծ մասը խորհրդարանում եղել է քառօրյա նիստերի օրը միայն, այն էլ՝ մի քանի ժամով: Մեր հարցերին ի պատասխան, թե ու՞ր եք, ինչու՞ խորհրդարան չեք գալիս, պատգամավորները վստահեցնում են, թե դրսում գտնվելով՝ անչափ կարեւոր գործ են անում, հանդիպումներ ունենում ու աշխատում ի շահ պետության:

Ցավալին այն է սակայն, որ այդ հանդիպումների, կարեւոր գործերի ու պետականամետ խիստ կարեւոր գործունեությունը ո՛չ տեսնում ենք, ո՛չ էլ դրա մասին լսում:

Եվ եթե ժողովրդին ծառայելու խոստում տված ու այդ մասին մինչ օրս հուզիչ տեքստեր ասող պատգամավորները հանրակրթական մի շարք դպրոցների կիսախարխուլ, վթարային ֆոնին առանց վատ զգալու օգտվում են պետական բարիքներից, ապա հույսը, թե երկրում երբեւէ իրավիճակ կարող է փոխվել, գնալով մարում է:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկը վերջերս կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե նախագիծ է մշակելու, որ պատգամավորներին հավասար աշխատավարձ ստանամ, որովհետեւ ի տարբերություն իր շատ գործընկերների՝ ես միշտ եմ խորհրդարանում: Այո, բարոյական տեսանկյունից խիստ վիրավորական է, երբ ամեն օր ութ ժամ երկրի օրենսդիր մարմնի միջանցքներում պատգամավոր ես փնտրում, հետո հոգնածությունից գետնին ծավալվում, բայց կես ամիս աշխատելու կամ օրական ուղղակի մի քանի ժամ ներկայության համար պարգեւավճար ստանում են «ժողովրդի ընտրյալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ