News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը երկուշաբթի ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ֆոնդային սակարկություններում ինդեքսների զգալի կրճատման պատճառով կրճատվել է գրեթե 139 մլրդ դոլարով: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, այս վարկանիշի մեջ մտնող անձանց համար սա խոշորագույն կորուստ է այն պահից սկսած, ինչ գործակալությունը 2016 թվականի հոկտեմբերին սկսել է այսպիսի հետազոտություններ կատարել: Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն եւ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը զրկվել են 4,8-ական մլրդ դոլարից, ավելի շատ, քան ցուցակում մտած որեւէ այլ բիզնեսմեն: Բեզոսը նախկինի պես համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն այս ցուցանիշով երրորդ տեղն է գրավում: Իսպանական Zara առեւտրի ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգիի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը՝ 3,48 մլրդ դոլարով, իսկ Google ընկերության հիմնադիրներից Լարրի Փեյջի կարողությունը՝ 2,7 մլրդ դոլարով:

Ըստ գործակալության գնահատման՝ վերջին օրվա ընթացքում ռուսաստանցի միլիարդատերերից ամենից շատ կորցրել է «Լուկօյլի» նախագահ Վահիթ Ալեքպերովը: Նրա կարողությունը կրճատվել է 1,21 մլրդ դոլարով: Երկրորդ տեղում է «Նովաթեքի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (692 մլն դոլար), երրորդ տեղում է «Լուկօյլի» փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը (508 մլն դոլար):

Երկուշաբթի ԱՄՆ-ում ֆոնդային սակարկություններն ավարտվել են արժեքորոշման նվազմամբ՝ այն մտավախությունների լույսի ներքո, որ նոր կորոնավիրուսի տարածումը կարող է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: Ամերիկյան Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրճատվել է 1031,61 կետով (3,56 տոկոս) եւ սահմանվել է 27 960,80 կետ նիշում: S&P 500-ի ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 ամենախոշոր ընկերությունները, նվազել է 111,86 կետով (3,35 տոկոս) եւ հայտնվել 3225,89 կետ նիշում: Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը կրճատվել է 355,31 կետով (3,71 տոկոս)՝ հասնելով մինչեւ 9221,28 կետի:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս  վարակման դեպքեր են հայտնաբերվել 32 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում գրանցել են մահվան 2663 դեպք, առողջացել է ավելի քան 27,2 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվն անցել է 77,6 հազարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ