
Եգիպտոսում մահապատժի են ենթարկել ութ մարդու, որոնք այդ պատժամիջոցին էին դատապարտվել եկեղեցու եւ ոստիկանության հսկիչ-անցագրային կետի վրա հարձակման համար, հայտնում է AFP-ը։
Աղբյուրները հայտնել են, որ դատապարտյալները, ում մահապատժի դեմ վերաքննիչ բողոքը վերջնականապես մերժվել էր անցյալ տարվա մայիսին, մահապատժի են ենթարկվել երկուշաբթի լուսաբացին։
Նրանք եղել են 17 այն մեղադրյալների թվում, որոնք Ալեքսանդրիայում, Կահիրեում եւ Տանտում եկեղեցիների ու Եգիպտոսի հարավ-արեւմուտքում ոստիկանության հսկիչ-անցագրային կետի վրա հարձակման համար 2018-ի հոկտեմբերին մահապատժի էին դատապարտվել ռազմական դատարանի կողմից։
Մնացած ինը դատապարտվել էին հեռակա եւ մնում են ազատության մեջ։
2016 եւ 2017 թվականներին հիմնականում քրիստոնյաների դեմ ուղղված չորս հարձակումների հետեւանքով, ընդհանուր առմամբ, 88 մարդ էր զոհվել։