News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր հինգերորդ եվրոպացին կարծում է, որ հրեաների գաղտնի կառավարությունն ազդում է համաշխարհային քաղաքական եւ տնտեսական իրավիճակի վրա: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել է 16 պետություններում, հայտնում է The Times of Israel-ը:

Հարցման արդյունքները հրապարակել են Փարիզում Եվրոպայի հրեաների ասոցիացիայի համաժողովում: Ըստ այդմ՝ եվրոպացիների գրեթե 20 տոկոսը համաձայն է հրեաների ինչ-որ ազդեցիկ գաղտնի կազմակերպության գոյության մասին պնդումներին: Դրանից զատ, նույնքան հարցվածներ կարծում են, որ հրեաները Հոլոքոստի թեման շահարկում են հանուն սեփական կարիքների:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ եվրոպացիների քառորդ մասը կարող է հակասեմականներին հասկանալ՝ հետեւելով Իսրայել պետության քաղաքականությանը: Այն փաստին, որ հրեական պետությունը պատերազմ է վարում՝ թշնամիների ագրեսիայից իրեն պաշտպանելու համար, համաձայն է եվրոպացիների միայն քառորդ մասը, եւս նույնքան հարցվածներ այս պնդումներին համաձայն չեն, գրեթե կեսը ձեռնպահ է մնացել այն գնահատելուց:

Հարցվածների մոտ երրորդ մասը կարծում է, որ իրենց ազգերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նույն կերպ են տուժել, ինչպես հրեաները: Հարցմանը մասնակցել է ընդհանուր 16 հազար մարդ: Հաղորդվում է, որ հակասեմական կարծրատիպերը եւ Հոլոքոստի կարեւորության կասկածները հատուկ են Եվրոպայի արեւելյան հատվածին, իսկ հակաիսրայելական տրամադրությունները՝ Արեւմուտքի երկրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ