
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կարսոն քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Marathon Petroleum ընկերության նավթավերամշակող գործարանում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել:
Դեպքը տեղի է ունեցել երեկ տեղական ժամանակով ժամը 22:50-ին: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Ընկերության կայքում նշվում է, որ Marathon Petroleum-ին է պատկանում երկրում ամենախոշոր նավթավերամշակող գործարանը, որի արտադրողականությունը կազմում է օրական ավելի քան 3 մլն բարել:
Huge fire burning at a refinery in Carson @ABC7 @abc7chriscristi #abc7eyewitness pic.twitter.com/iu1B8XtKMs
— christina heller (@CHellerTVNews) February 26, 2020