News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին:

Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաեւ բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելուն միտված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Գեղամ Գեւորգյանը իր խոսքում նշել է, որ «Ամբերդ» կենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձ ունեն՝ հիշատակելով նախորդ տարի կարագի շուկայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնի տրամադրած վերլուծությունը, որն անչափ օգտակար եղավ, եւ հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել եւ խորանալ: Մասնավորապես առաջարկել է այս տարի նույնպես համագործակցել ապրանքային շուկաներում կատարվող ուսումնասիրությունների շրջանակում՝ ընտրելով հինգ շուկաներից որեւէ մեկը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն իր հերթին կարեւորել է պետական մարմինների հետ փոխշահավետ համագործակցությունը, որը դրական արդյունքներ է արձանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ