News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությունը, որը հետաքրքիր սիմվոլիզմ առաջ բերեց, նաեւ վերհանեց հեղինակային իրավունքի համատարած ոտնահարման խնդիրը մեզանում՝ գաղափարների, մեդիաարտադրանքի ու այլ մտավոր սեփականության համատարած գողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ հիմա լուրջ:

ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությունը, որը հետաքրքիր սիմվոլիզմ առաջ բերեց, նաեւ վերհանեց հեղինակային իրավունքի համատարած ոտնահարման խնդիրը մեզանում՝ գաղափարների, մեդիաարտադրանքի ու այլ մտավոր սեփականության համատարած գողություն:

Կարծում եմ՝ ազգը պետք է ճանաչի իր «հերոսներին». էս լուսանկարի երիտասարդները երեկ ներկայանում էին որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ Garoon կազմակերպության ներկայացուցիչներ եւ հավակնում էին 3 միլիոն դրամ մրցանակի: Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. հնարավոր է՝ օրերից մի օր նրանց հետ գործնական հարաբերություն ունենալու առիթ լինի:

Ի դեպ՝ էս դեպքը մեզ կրկին առիթ տվեց կարեւորելու պրոֆեսիոնալ ու «հիշողություն ունեցող» լրագրողի աշխատանքը. պլագիատի փաստը հայտնաբերել է փորձառու լրագրող ու խմբագիր, իմ սիրելի ընկեր Արայիկ Մարգարյանը: Ու սրանով էս պատմության հանգուցալուծումը ինձ համար կրկնակի հաճելի է:

Հ.Գ. Եթե դեռ տեղյակ չեք, պլագիատի հայտնաբերվելուց հետո որոշվեց մրցանակը բաշխել պատկերի իրական հեղինակների՝ «Երեկոյան Երեւան» թերթի երբեմնի աշխատակիցների միջեւ: Քանի որ այս օրաթերթը ժամանակին Երեւանի քաղսովետի (քաղաքապետարանի) պաշտոնաթերթն էր, այս փաստը ինձ համար եռակի՛ հաճելի է»:

Տպել
Ամենաշատ