News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ձախ կուսակցությունից բունդեսթագի պատգամավորները դիմել են Գերմանիայի դաշնային դատախազություն՝ հայց ներկայացնելով ԳԴՀ կառավարության անդամների դեմ՝ կապված ամերիկյան զինվորականների կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրանամետ շիական «Ալ Հաշդ աշ Շաբի» զինված խմբավորման առաջնորդ Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանության հետ։ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը եւ նրա կաբինետի անդամները կասկածվում են անգործության միջոցով Սոլեյմանիի եւ Մուհանդիսի սպանությանը նպաստելու մեջ, ասվում է ութ պատգամավորների հայցի մեջ, որը նրանք ներկայացրել են փետրվարի 27-ին, հայտնում է DW-ը։

Հայցում նաեւ նշվում են ԳԴՀ արտգործնախարար Խայկո Մաասը, պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը եւ ներքին գործերի նախարար Հորստ Զեեխոֆերը։

Գերմանական «ձախերի» հայցը հիմնվում է այն հաղորդագրությունների վրա, որոնց համաձայն ամերիկյան անօդաչուների գրոհների մասին տվյալները անցնում են ԱՄՆ ՌՕՈՒ Ռամշտայնի հենակետով, որը Գերմանիայի արեւմուտքում է։ Ամենայն հավանականությամբ, գերմանական կառավարության անդամները մինչ այժմ որեւէ միջոց չեն ձեռնարկել, որպեսզի համոզվեն, որ Ռամշտայնում տեղեկատվական ցանցի միջոցով չեն իրականացվել միջազգային իրավունքին հակասող գրոհները, նշել են պատգամավորները։

Դաշնային կառավարությունը պարտավոր է երաշխավորել, որ Գերմանիայի տարածքում չի խախտվում միջազգային օրենսդրությունը, ընդգծվում է հայցում։ Ընդ որում, պետք է ենթադրել, որ ամերիկյան անօդաչուների գրոհը Իրաքում իրականացվում է Ռամշտայնում տեղակայված հեռարձակող սարքի միջոցով, քանի որ, հաշվի առնելով երկրային մակերեւույթի թեքությունը, դա ԱՄՆ-ից Իրաք ազդանշան տալու միակ հնարավոր ուղին է, նշում են հայտարարության հեղինակները։

«Գերմանական Ռամշտայնը հիմնաքար է ԱՄՆ-ի կողմից անցկացվող բռնության գլոբալ քաղաքականության մեջ»,- ընդգծել են նրանք եւ կոչ արել դատախազությանը անհապաղ հետաքննություն սկսել դաշնային կառավարության անդամների հանդեպ։ Սոլեյմանիի նպատակաուղղված չեզոքացումը պետք է համարել սպանություն, որը կատարվել է հասարակության համար վտանգավոր միջոցներով, նշել էն Ձախ կուսակցության ներկայացուցիչները։

Ղասեմ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսը հունվարի 3-ին սպանվել էին Բաղդադի միջազգային օդանավակայանում անօդաչու հրթիռային հարվածի հետեւանքով, որի հրամանը տվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել