News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը


Եթե մարզերում կա հավասարաչափ զարգացում, ինչպե՞ս է լինում, որ Երեւանում ամեն երրորդ տաքսու վարորդը մարզի բնակիչ է եւ ուղղակի քաղաքը չգիտի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Լուիզա Սարգսյանը։

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ ճանապարհային երթևեկությունը Հայաստանում լուրջ խնդիր է.

«Հայաստանը դեռ 2017 թվականին հայտնվել է ամենավթարային երկրների եռյակում։ Ուսումնասիրելով 2019 թվականի վիճակագրությունը, խոսվում է այն մասին, որ 2018 եւ 2019 թվականներին 2017 թվականի համեմատ մեր երկրում վիճակը ավելի է վատացել։ Մեր բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա ազդում է այսպիսի երթևեկությունը։ Դա ստեղծում է տրամադրություն ժողովրդի մոտ։ Ոստիկանությունը թող ուշադրություն դարձնի՝ մեր քաղաքային տրանսպորտում ինչ ցուցանակներ են կախված։ Վարորդը գրում է՝ խնդրում եմ՝ հեռախոսով բարձր եւ երկար չխոսել, բայց ինքը հեռախոսով խոսելիս գոռում է եւ հայհոյախառն արտահայտություններ անում։ Տրանսպորտում արդեն գրում են՝ սկեսուրից չբամբասել, ճաշ չեփել եւ այլն»։

Լուիզա Սարգսյանը նշեց, եթե քաղաքացիները նախընտրում են տաքսիներից օգտվել, այդ դեպքում էլ խնդիրները շատ են. «Եթե մարզերում կա հավասարաչափ զարգացում, ինչպե՞ս է լինում, որ Երեւանում ամեն երրորդ տաքսու վարորդը մարզի բնակիչ է եւ ուղղակի քաղաքը չգիտի։ Եթե Պուշկինի փողոցից նստես ու ասես՝ Սայաթ-Նովա տար, ասում է՝ ուղեկցի։ Երբեք դրամի մանր չունեն, սա խնդիր է առաջացնում։ Դեպքեր կան, ուսանողուհիներն են պատմում, որ վարորդն ասում է՝ ձեր հեռախոսի համարը տվեք, մենք հետո այն ինչը պիտի վերադարձնեինք այդ մանրը ձեր հաշվին կփոխանցենք»։

Տպել
Ամենաշատ