News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահամանել երկու ֆիզիկական անձանց հանդեպ՝ կապված Կիպրոսի ափերին Թուրքիայի կողմից ածխաջրածնի արդյունահանման մեջ նրանց դերի հետ, հայտնում է Reuters-ը։

ԵՄ-ն չի նշել նրանց անունները, սակայն այդ քայլը հետեւել է տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նոյեմբերի որոշմանը։

«Այդ անձինք պատասխանատվություն են կրում կամ մասնակցում են արեւելյան Միջերկրածովում ծովային հետախուզական աշխատանքների ծրագրմանը, ղեկավարմանն ու իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիպրոսի կառավարությունը օֆշորային գազ է հայտնաբերել 2011 թվականին, սակայն տարաձայնություններ են ծագել Թուրքիայի հետ կղզու շուրջ ծովային գոտիների պատճառով, որտեղ Կիպրոսը արտոնագրեր է տրամադրել բազմազգ ընկերություններին նավթի եւ գազի հետազոտման համար։

Թուրքիան, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Կիպրոսի հետ, հայտարարում է, որ գործում է իր մայրցամաքային ջրերում կամ կղզու՝ թուրքերի կողմից գրավված հյուսիսային հատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել