News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ի պատասխան Yerkir.am-ը գրավոր հարցման՝ հայտնել է, որ 09.05.2018թ. մինչեւ 31.12.2019թ., այն է՝ Ն. Փաշինյանի իշխանության օրոք, իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը կազմել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158  հազար ԱՄՆ դոլար):  

ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվը սահմանված է 43: Եթե համարենք, որ հիմնարկն ունի հենց սահմանված առավելագույն թվով, այն է՝ 43 աշխատակից, ապա ստացվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր աշխատակից նշված շրջանում միջինացված թվով ստացել է մոտ 3700 դոլար պարգեւավճար:  

Կայքը գրում է, որ նշյալ ժամանակահատվածում ՀՀ կառավարությանը ենթակա մեկ այլ հիմնարկի՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, գրեթե նույնքան թվով (45) աշխատակիցներին վճարված պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար): Այս դեպքում՝ յուրաքանչյուր աշխատակից միջինացված թվով ստացել է մոտ 2.000 դոլար պարգեւավճար:  

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ միեւնույն կառավարությանը ենթակա եւ աշխատակիցների միեւնույն թիվն ունեցող երկու հիմնարկներից մեկի պարգեւավճարները գրեթե կրկնակի ավելի են մյուսի՝ առանց այն էլ անբացատրելի շռայլ պարգեւավճարների համեմատ:

Նշյալ հիմնարկների ղեկավարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը կամ վարչապետ Փաշինյանն ունե՞ն որեւէ հիմնավորում կամ տրամաբանական պատասխան այս առիթով:

Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
Ամենաշատ