News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է վրացական Առաջին ալիքը:

Մասնավորապես՝ կորոնավիրուս է ախտորոշվել Իտալիայից վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ: Գամկրելիձեի խոսքով՝ պացիենտի վիճակը բավարար է:

Գամկրելիձեն չի բացառել, որ ներկայումս Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 29 մարդկանց շրջանում նույնպես կարող են վարակակիրներ լինել: Նրանցից 24-ի անալիզների արդյունքները Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կոնտրոնը կստանա այսօր մինչեւ օրվա վերջը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Ներկայումս Վրաստանում շարունակում է կարանտինի մեջ մնալ 87 մարդ: Նրանցից 30-ից ավելին Սաչխերում (Իմերեթի մարզ), 21-ը՝ Աբասթումանի առողջարանի Թոքերի կենտրոնում:

Վրաստանում փետրվարի 26-ին հաստատել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակակիրը Վրաստանի քաղաքացի է, որը նախօրեին էր եկել Իրանից: 50-ամյա տղամարդը Վրաստան էր եկել Ադրբեջանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ