News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի մրցույթի հաղթողի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնվել են «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, հայտնի էսքիզի հեղինակի` Ստեփան Նարոյանի դստերը և գծանկարիչ Ցոլակ Ղանդիլյանին:

«Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ լոգոն կրկնօրինակած հեղինակները ճիշտ կանեին նախապես կապ հաստատեին իրենց հետ, եթե իսկապես ցանկանում է նույն լոգոն օգտագործելով ընդգծել կապը 91թ. և 2020թ. հանրաքվեների միջև. «Պետք չէր այդպիսի բան անել։

Հավաստագրերը հանձնել է «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25–ին կայացած դրամահավաքի ժամանակ ԱՅՈ–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հրապարակել էր տարբերանշանի մրցույթի առաջին մրցանակակրի անունը՝ «Գարուն» գործակալություն, որն արժանացել էր 3 միլիոն դրամ մրցանակի, սակայն ավելի ուշ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ իրականում հաղթած տարբերանշանը 1991 թվականի հանրաքվեի ժամանակ «Երեկոյան Երեւան» թերթում հրապարակված տարբերանշանի կրկնօրինակն է, որի հեղինակը Ստեփան Նարոյանն է եղել։ ԱՅՈ–ի շտաբը որոշում էր կայացրել առաջին տեղի համար սահմանված մրցանակը հավասարապես  բաշխել «Երեկոյան Երեւանի» նախկին երեք աշխատակիցների միջեւ։

Տպել
Ամենաշատ