News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիան պատրաստ է հարեւան Թուրքիայի հետ սահմանին մինչեւ 1000 զինծառայող եւ ռազմական տեխնիկա տեղակայել՝ գաղթականների ապօրինի ներհոսքը կանխելու համար: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, փոխանցում է Reuters-ը:

Ըստ նրա` սահմանային ոստիկանությունն ուրբաթ առավոտյան խանգարել է 30 հոգուց բաղկացած երկու խմբի Թուրքիայից Բուլղարիա մտնել, այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել էր, որ այլեւս չի խանգարի փախստականներին հասնել Եվրոպա:

Եվրամիության անդամ Բուլղարիան, որի ցամաքային սահմանը Թուրքիայի հետ ավելի քան 300 կմ է կազմում, վերջին տարիներին միգրանտների կողմից ճնշում չի զգացել:
Բուլղարիան հայտարարել է, որ թույլ չի տա միգրանտների զանգվածային ներհոսք, երբ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում սահմաններին` երկրում կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ