News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ կապված որոշում է ընդունվել փետրվարի 29-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես փակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական սահմանը»,- ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Երկրում արդեն հայտնաբերվել է վարակման 593 դեպք, մահացել է 43 մարդ:

Նոր կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում՝ 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: ԱՀԿ-ն իրավիճակը միջազգային մասշտաբի արտակարգ դրություն է ճանաչել: Չինաստանի սահմաններից դուրս վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 52 երկրներում: Չինաստանի իշխանությունները գրանցել են երկրում 2788 մահվան ելքով դեպքեր, ապաքինվել է 36,1 հազար մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 78,8 հազարը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ