News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ, 3 դուստրերի  հետ հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Նա ծաղիկներ խոնարհեց Մյասնիկյանի արձանի մոտ:

Նշենք, որ հարգանքի տուրք մատուցեցին Կառավարության մի շարք անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշենք,  որ ուղիղ 12 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց։ Բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեծ թվով մարդիկ ձերբակալվեցին և կալանավորվեցին։

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Որպես վկա հարցաքննվել են ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը:

Վարչապետը ծաղիկներ խոնարհելուց հետո զրուցեց մահացածների հարազատների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտի 1-ը» բացահայտել ենք. Սասուն Խաչատրյան
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել․․․
Փաշինյանը ասում էր՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց ձեր խոսքից հակառակն է ստացվում. Արթուր Խաչատրյանը՝ դատախազին
Մարտի 1-ի գործով քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա…
«Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով». ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների...
Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է «Մարտի 1-ի» գործի մեղավորները պատժված չեն. Աղվան Վարդանյան
Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ...
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Այսօրը` այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր…
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ