News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեխիկոյի իշխանություններն առայժմ չեն պատրաստվում չեղարկել զանգվածային միջոցառումները, չնայած նոր տեսակի կորոնավիրուսով առաջին վարակվածների ի հայտ գալուն, բայց կարող են այդպիսի քայլի գնալ, եթե հիվանդացողների թիվն աճի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է մոեգապոլիսի կառավարության ղեկավար Կլաուդիա Շեյնբաումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս Մեքսիկայի ամբողջ տարածքում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսով 5 վարակակրի, բոլոր դեպքերում վարակումը տեղի է ունեցել երկրի սահմաններից դուրս: Շեյնբաումի խոսքով՝ պացիենտները մեկուսացվել են եւ բժիշկների հսկողության տակ են, նրանց մոտ հիվանդության ընթացքը թեթեւ է: «Եթե վարակվածների թիվն ավելի մեծանա, ապա կընդունվեն այլ միջոցառումներ, այդ թվում՝ չեղյալ կհայտարարվեն զանգվածային միջոցառումները»,- ասել է նա:

Փետրվարի 28-ին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ երկիրը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու անհրաժեշտ ռեսուրսներ ունի, եւ կոչ էր արել խուճապ չսերմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ