News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երեւանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ փետրվարի 27-ին բաժին բերեց «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են պապի հանգուցյալ ընկերոջը։ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ 48-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով ու խզակոթով հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Երեւանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ էլ փետրվարի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ ու 140-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ 80-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տանը։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 25-ին Նոյակերտ գյուղի 54-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի ողորկափող հրացան ու հայտնել, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։

Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարկետ գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով որսորդական հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ 30-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի լույս 26-ի գիշերը բաժին եկած Նալբանդյան գյուղի 50-ամյա բնակիչը կամավոր հանձնեց գործարանային համարով ատրճանակ, նռնակ ու 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ