News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը եւ  ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի:

Պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների մեկնաբանմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկման ընթացքում ձեւավորված կարծիքների եւ հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ