News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երրորդ կողմը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը խոսում է միայն վերջնագրերով: Այս մասին այսօր` մարտի 2-ին,  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը։

«Կենտրոնը խոսում է միայն մի պահանջի շուրջ, որ Կառավարության որոշումը չի կատարելու: Երրորդ կողմի հետ այլ ոճի, այլ բառապաշարով, էստեղ հնչող ծիծաղներյ ու քմծիծաղները եւս մեկ անգամ  կհավաստեն, որ իր պետական լիազոր մարմնի հետ ոչ կոռեկտ է խոսում էս կենտրոնը եւ որեւէ քննարկման չի գնում: Ես երկու անգամ անձամբ եղել եմ, երկու անգամ էլ խոսել ենք վերջնագրերով` մենք տապալելու ենք Կառավարության էս որոշումը, չենք իրականացնելու հանձնարարականները, 3 գրավոր հանձնարարություն կա, որը չի կատարվել տնօրենի կողմից»,-ասաց նա` ինչին ի պատասխան կենտրոնի աշխատակցներից ասացին, որ նա էլ սպառնացել է քրեոական գործ հարուցել:

Լուսինե Քոչարյանը հավելեց, որ բժշկի անգործությունը եթե որեւէ վնասի կբերի, հանցագործություն է համարվում եւ խնդրեց իր խոսքը չձեւափոխել:

Հիշեցնենք, որ  ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն այսօր` մարտի 2-ին, բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի դիմաց:

Նրանք բողոքում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ, նաեւ դեմ էին Առողջապահության նախարարի այն հրամանին, որ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը միացվելու էր ինֆեկցիոն բուժհաստատության կազմին: Նշենք, որ 2 օր առաջ կենտրոնի ողջ աշխատակազմը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ