News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» Մինասյան կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։ Մարտի 2-ին «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփեց պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի գնահատման փուլը։ 6 երկրից ներկայացված 54 բարձրակարգ ու խիստ ուշագրավ թեմաներից հիմնադրամն ընտրել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հետեւյալ հայտերը.

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» շնորհավորում է մրցույթի բոլոր հաղթողներին եւ մաղթում հաջողություն հետազոտության իրականացման ընթացքում։

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» շնորհակալություն է հայտնում այն մասնակիցներին, որոնց հայտերը չընդգրկվեցին վերջնական ցուցակում եւ տեղեկացնում, որ ապագայում կլինեն գիտական հետազոտությունների իրականացման եւ հիմնադրամի հետ գործակցության նոր հնարավորություններ։

Հավատարիմ մնալով հիմնադրամի առջեւ դրված նպատակներին՝ «Մինասյան» կենտրոնը կշարունակի պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարեւորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի եւ հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաեւ խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների եւ գիտական բանավեճի ծավալումը։

 
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ