News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Covid-19 կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփումից հետո Մոսկվայից հոսպիտալացվել է 24 մարդ եւ 83 մարդ ներկայումս գտնվում է կարանտինում, տեղեկացրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ կորոնավիրուսի իրավիճակի վերահսկողության եւ մոնիթորինգի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսը հաստատվել է ռուսաստանցու մոտ, որը վերադարձել էր Իտալիայից: Նշվել է, որ հիվանդությունն անցնում է թեթեւ, տղամարդու վիճակը բավարար է:

«Այսօր բժիշկները հաստատել են Covid-19 նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Կորոնավիրուսը հայտնաբերվել է մոսկվայաբնակ տղամարդու մոտ, որը վերադարձել է Իտալիայից: Այժմ նա գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում եւ ստանում անհրաժեշտ բուժում: Հիվանդությունն ընթանում է թեթեւ»,-հայտնել է քաղաքապետը:

Նա նշել է, որ վարակը կասկածելուց 24 ժամվա ընթացքում (փետրվարի 29-ին) հաստատվել է այդ մարդկանց շփումների ամբողջ շրջանակը՝ բարեկամներ, ընկերներ, ծանոթներ եւ ուղեւորներ, որոնք ժամանել են նույն չվերթով:

«Հիսպիտալացվել է հիվանդի 6 բարեկամ եւ 5 ծանոթ: Նույն չվերթի ուղեւորների շարքում հոսպիտալացվել է 13 մարդ, իսկ ընդհանուր առմամբ ներկայում կարանտինում է գտնվում 83 մարդ»,-գրել է Սոբյանինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ