News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կրճատել են Չինաստանի քաղաքացիների շուրջ կեսին, որոնց թույլատրվել էր աշխատել ԱՄՆ-ի պետական ԶԼՄ-ներում՝ այդկերպ արձագանքելով Չինաստանում Wall Street Journal-ի երեք թղթակիցների մասին Պեկինի որոշմանը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը «սահմանում է էլ ավելի մեծ վերահսկողություն, հետապնդում եւ վախեցնում է ամերիկյան եւ ուրիշ օտարերկրյա լրագրողներին, որոնք աշխատում են Չինաստանում»: «Մենք լրջորեն կոչ ենք անում Չինաստանի կառավարությանն անհապաղ կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգել կարծիքի արտահայտման ազատությունը, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների համար»,-հայտարարել է Պոմպեոն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ հինգ ԶԼՄ-ներին, որոնք անցած ամիս վերաորակավորվել էին Միացյալ Նահանգների կողմից որպես օտարերկրյա ներկայացուցչություններ, մարտի 13-ի դրությամբ կթույլատրվի վարձել առավելագույնը 100 չինացի քաղաքացի՝ ի տարբերություն ներկայիս 160-ի:

Միացյալ Նահանգները չեն վտարում 60 աշխատակիցներին, որոնք տեսականորեն կարող են աշխատանք գտնել այլ վայրերում՝ չնայած ակնկալվում է, որ նրանց մեծամասնությունը ստիպված կլինի լքել երկիրը:

Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի քաղաքացիները, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում այլ լրատվականներում, չեն տուժի, իսկ պետական ԶԼՄ-ներին արգելված է ընդունել ուրիշ ազգությամբ աշխատակիցներ:

Անցած տարի Միացյալ Նահանգները լրագրողական վիզաներ են տրամադրել Չինաստանի 425 քաղաքացիներին, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ առավելապես կտուժի Սինհուա պետական տեղեկատվական գործակալությունը, որին կթույլատրվի պահպանել ԱՄՆ-ում 59 չինացի աշխատակից:

Չինական գլոբալ հեռուստատեսային ցանցին կթույլատրեն ունենալ 30 չինացի քաղաքացի: China Daily-ում կարող է աշխատել 9, իսկ China Radio International-ում՝ երկու քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ