News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետ կապված հնարավոր է ընդլայնի ճամփորդությունների արգելքի ցանկը, հայտնում է Fox News-ը:

Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմը մտածում է ճանապարհորդությունների արգելքի ընդլայնման շուրջ «որոշակի երկրներ, որտեղ առավելագույն տարածվածություն է դիտվում»:

Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ որ երկրներին է վերաբերում:

Հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարներից պահանջել է նաեւ հնարավորինս արագ մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ