News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թաիլանդի իրավապահ մարմիններն օգտագործված բժշկական դիմակներ վաճառող գործարան են լիկվիդացրել, գրում է ՏԱՍՍ-ը:

Սարաբուրիի նահանգային ոստիկանության պետ Սոմսակ Կեուսենի խոսքով` իրավապահներն անօրինական գործունեության մասին տեղեկություն ստանալուց հետո այցելել են գործարան: Ոստիկաններն այնտեղ գործարանի վեց աշխատակցի են հայտնաբերել, որոնք տեսակավորում էին օգտագործված բժշկական դիմակները եւ արդուկում դրանք` նախքան տուփերի մեջ դնելն ու որպես նորը վաճառելը: «Աշխատողները պատմել են, որ յուրաքանչյուր դիմակի դիմաց մեկ բատ (3 ցենտ) են ստացել եւ ամեն օր վերամշակել են մինչեւ 400 դիմակ»,- ոստիկանությանը մեջբերում է The Nation թերթը:

Իրավապահները առգրավել են բոլոր դիմակները եւ դրանց նմուշներն ուղարկել առեւտրի նախարարություն` դրանց ծագումը պարզելու նպատակով փորձաքննություն անցկացնելու համար:

Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցերի թաիլանդական հատվածում մի քանի հրապարակում է հայտնվել լուսանկարներով, որոնցում  օգտագործված դիմակներով բացված տուփեր են: Հեղինակներից մեկը պնդում է, որ պատվիրել է դրանք առցանց խանութներից մեկում:

Այս պահին թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 43 է, բուժվել է 31 մարդ, երկրում գրանցվել է կորոնավիրուսից մեկ մահվան դեպք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
Տեսանյություն երեւում է, թե ինչպես է հողաշերտը փլվում ու սահում ցած...
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային...
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ…
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ