News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ