News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընդդիմության ավելի քան 400 կողմնակից հավաքվել է Սուխումում Աբխազիայի կառավարության շենքի դիմաց, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Ցուցարարները մինչեւ Աբխազիայի նախագահի ընտրությունները մտադիր են հասնել նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի հրաժարականին եւ հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի ներդրմանը:

Ընդդիմության կողմնակիցների մի մասը կարծում է, որ իրենց առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիային երկրորդ անգամ թունավորել են` նախընտրական քարոզարշավին նրա հետագա մասնակցությունը կանխելու համար, եւ պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրել հանգամանքները, որոնք հանգեցրել են ընդդիմության ուժերի դաշինքի առաջնորդի առողջության վատթարացմանը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Աբխազիայի նախագահի թեկնածու Բժանիայի առողջական վիճակը վատթարանում է, եւ նա շտապ հոսպիտալացվել է Սոչիում: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել էր իրազեկված աղբյուրը, նրան արհեստական կոմայի մեջ են գցել` Կրասնոդարի կլինիկա տեղափոխելու համար:

Երեքշաբթի բժշկական շրջանակներից մի աղբյուր հայտնել էր, որ Աբխազիայի ընդդիմության առաջնորդը դուրս է եկել կոմայից, նրա զարկերակն ու ճնշումը նորմալ վիճակում են:

Ինքը` Աբխազիայի ընդդիմության առաջնորդը, ավելի վաղ հայտարարել էր, որ թունավորվել էր 2019 թվականին` Աբխազիայում նախորդ նախագահական ընտրություններին ընդառաջ:

Աբխազիայի նախագահի կրկնակի ընտրությունները նշանակված են մարտի 22-ին: Պետական բարձրագույն պաշտոնի համար երեք թեկնածու է պայքարում` ընդդիմադիր ուժերի դաշինքի առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Բժանիան, փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան եւ հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձյապշբան:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հունվարի 12-ին հայտարարել էր ընդդիմության ճնշման ներքո պաշտոնը թողնելու մասին: Ընդդիմության ղեկավարները հրաժարվել են ճանաչել 2019-ի աշնանն անցկացվող հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Աբխազիայի խորհրդարանը ընդունել էր Խաջիմբայի հրաժարականը եւ վարչապետի պաշտոնակատար էր նշանակել Վալերի Բգանբուին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ