News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինձ մոտ տպավորություն էր, որ որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ ձեւ էր։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդության որոշմանը։

«Սպասենք, կտեսնենք՝ ինչպիսին կլինի որոշումը։ Կարծում եմ, որ իր համար էլ, բոլորի համար էլ ճիշտ բան կանի, որ հրաժարվի էս գործից։ Այն ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, որ կընդունի ինքնաբացարկը»,- ասաց Քոչարյանը։

Լեւոն Քոչարյանը շեշտեց, որ պաշտպանական կողմը չի պատրաստվում ձգձգել դատաքննությունը. «Խնդիրը համարում եմ այն, որ հայրս ապօրինի ձեւով կալանքի տակ է։ Տեսաք, որ հրապարակվեցին այդ վերծանումները։ Նույն հին հանգամանքներն է, որը ապացուցում է՝ ինչ շինծու ու ինչ կարգի է ուղղորդված երկրի վարչապետի կողմից։ Այսինքն՝ մենք պիտի ասենք՝ դե լավ, եկեք տարիներով գործը տարեք, ու այդ ընթացքում էլ հայրս պիտի կալանքի տակ մնա՞. սա է իրենց տրամաբանությունը։ Այն կարծիքը, թե մենք անընդհատ ձգձգում ենք, եւ դրանք անհարկի միջնորդություններ են, մի անգամ չեմ լսել, որ իրենք դատավորին ասեն՝ հարգելի դատավոր, ինչո՞ւ եք նիստը շաբաթը մի օր նշանակում, ամեն օր դիր։ Նույնիսկ հայրս հիվանդանոցում մի քանի օր պառկեց, ասում էին՝ հատուկ է գնացել»։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման վերծանումներին, Լեւոն Քոչարյանն ասաց. «Այդ ձայնագրություններով հստակ երեւում է, որ կոնկրետ հրահանգ է իջեցվել վարչապետի կողմից մինչեւ դատավոր, դա ոչ միայն մենք լսում ենք, այլ դատավորի գործողություններով դա տեսել ենք։ Ասում էր՝ հեսա բռնենք, բոլորը կսկսեն գրել. իրենց թվում էր՝ պետք է հեսա հորս կալանավորեն ու մարդկանց հերթեր կգոյանան ու ինչ-որ ցուցմունքներ կտան։ Խորը հիասթափություն ունեցան, քանի որ իրենց ծրագրածը չեղավ»։

Նշենք, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մարտի 6-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ