News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի, Բուլղարիայի եւ Հունաստանի առաջնորդների գագաթաժողովը, որը ուրբաթ օրը պետք է տեղի ունենար Սոֆիայում, հետաձգվել է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, տեղեկացնում է Ahval-ը։

Էրդողանը հրաժարվել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ նստել նույն սեղանի շուրջ այն բանից հետո, երբ հունական կողմին մեղադրել են Թուրքիայի հետ սահմանին երկու փախստականների սպանելու մեջ։ Հունական իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները՝ դրանք սուտ անվանելով։

«Ես վստահ եմ, որ մեզ պետք է, որքան հնարավոր է շուտ, հավաքվել Եվրոպայի խորհրդի եւ իմ բոլոր գործընկերների հետ միասին, սակայն բոլորը չեն դրանում հետաքրքրված, եւ բոլորը չէ, որ տեսնում են վերահաս մարդասիրական ճգնաժամը»,- ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ