News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կլիմայական փոփոխությունների տեսակետից Հայաստանը տարածաշրջանում ամենախոցելի երկիրն է: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանի ամբիոնից ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում 1960-2019 թվականներին օդի տարեկան միջին ջերմաստիճանը 1,3 աստիճանով բարձրացել է, եւ գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրը սկսում է Հայաստանի համար ձեռք բերել կարեւորագույն նշանակություն:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ Կանաչ կլիմայական հիմնադրամը Հայաստանին դրամաշնորհ է տրամադրել, որով մշակվում է ադապտացիոն ծրագիր: Այս ծրագրի համաձայն՝ ակնկալվում է բոլոր ճյուղային գերատեսչություններից ենթածրագրերի ստացում՝ հետագա գործողությունների հստակեցման նպատակով: Եվս մեկ կարեւոր ուղղություն կլինի քաղաքացիների իրազեկումը անտառային հրդեհների վերաբերյալ, որոնց մեծ մասը տեղի է ունենում մարդկային գործոնի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ