News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Տուրիստական միկրոավտոբուսների վարորդներն ասյ պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի թույլ տան Հանրապետության հրապարակի հարակից հատվածում շարունակեն կայանել իրենց ավտոմեքենաները:

Մինչ այդ նրանց հայտնել էին, որ եթե իրենց մեքենաները դուրս չբերեն Հանրապետության հրապարակից, էվակուատորներով մեքենաները դուրս կբերեն: Երբ բերեցին էվակուատորը, ակցիայի մասնակիցները իրենց մեքենաներով շարժվեցին դեպի քաղաքապետարանի շենք եւ ակցիան շարունակում են այստեղ:

«Մեզ ուղղորդում են մեկ քաղաքապետարան, մեկ Պետական եկամուտների կոմիտե: Արդեն երեք ամիս է, բոլոր տեղերը դիմումներ ենք ներկայացրել: Կառավարությունից մեզ ուղղորդել են քաղաքապետարան, քաղաքապետարանից էլ հստակ պատասխան չեն տվել: Մեզ ահյլընտրանք էլ չեն առաջարկում, որ ասեն՝ այսինչ տեղը կարող եք կայանել ձեր մեքենաները: Պատրաստ ենք բոլոր հարկերը վճարել, ուզում ենք աշխատել»,-ասացին նրանք:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Մեզ չեն կարող առաջարկել այնպիսի վայր, որ հարմար չէ: Մեզ ասում են՝ այստեղ չի կարելի կայանել, որովհետեւ խաչմերուկի է համարվում, բայց էստեղ ոչ մի խաչմերուկի չկա: մենք առաջարկում ենք, որ մեկ գծով միայն տուրիստական մեքենաները կանգնեն:

Քաղաքապետարանի շենքի նրանց հետ հանդիպման իջավ տրանսպորտի վարչության մետ Էդգար Գալստյանը: Նա նշեց, որ իրենք հիմա քննարկում են, թե քաղաքում որտեղ տեղեր սահմանեն, որպեսզի տուրիստական միկրոավտոբուսների համար հարմար վայրեր գտնեն. «Խոսքը Երեւանի փոքր կենտրոնի մասին է»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկվում է եւ Սախարովի հրապարակի, եւ Շահումյան հրապարակի տարբերակը:

Վարորդները նշեցին, որ տուրիստները Սախարովի հրապարակ չեն գա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ