News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Փիլիսոփայական առումով այս կառավարությունը իրականացնում է նիհիլիզմի, մերժման քաղաքականություն: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Հիմա մերժում են քաղաքական ոլորտում, տնտեսական, սոցիալական: Մերժման փոխարեն առաջարկում են լոզունգներ: Տնտեսական քաղաքականության մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ լոզունգը տնտեսական հեղափոխությունն է: Ես վեր եմ հանել վարչապետի լոզունգները, որոնք վերաբերում են տնտեսական առաջարկին. Տնտեսական հեղափոխությունն իր մեջ ներառում է ոչխար պահելը, մոշ հավաքելը, ՀԴՄ կտրոն պահանջելը: Իսկ ենթալոզունգների առումով կառավարությունը հետեւյալ խոստումներն է տվել՝ խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, ինչը փաստացի չկա, խոստըացել էիններդրումային բում, մինչդռ 2018-ին ներդրումները ավելի քան 60 տոկոսով քիչ են եղել, քան 2017-ին»,-ասաց Թեւանյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը երկու տարի շարունակ անկում է արձանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ