News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են SARS-CoV-2-ի դեմ պայքարում չորս առաջնահերթ կետերի շուրջ: Դրանցից մեկը վերաբերում է հիվանդության տարածման տնտեսական հետեւանքների մեղմմանը: Դրա համար 25 միլիարդ եվրո է հատկացվել, հայտնել է Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է DW- ն:

«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի եվրոպական տնտեսությունը կարողանա գոյատեւել այս փոթորկի մեջ»,- խոստացել է նա Եվրախորհրդի նախագահ Չարլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Ի թիվս այլ բաների, գումարը կուղղվի առողջապահության, աշխատաշուկայի, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների, նրանց աշխատակիցների աջակցությանը: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել վարակի տարածումը: Դրա համար ձեռնարկված միջոցները պետք է հիմնված լինեն գիտական եւ բժշկական փորձի վրա, ինչպես նաեւ լինեն համաչափ մասշտաբների, որոշել են կոնֆերանսի մասնակիցները:

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը գործընկերներին կոչ է արել համակարգել վիրուսի դեմ պայքարին ուղղված ազգային գործողությունները: Եվ Եվրախորհրդի ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրների առողջապահության եւ ներքին գործերի նախարարները ամենօրյա հանդիպումներ կանցկացնեն տեսազանգի միջոցով:

Եվրահանձնաժողովը պետք է ուսումնասիրի բժշկական պարագաների պահանջարկը եւ առաջարկներ ներկայացնի դրանց հնարավոր դեֆիցիտը կանխելու համար: Ներքին շուկան պետք է աշխատի պատշաճ կերպով եւ առանց անհիմն խոչընդոտների, շեշտել է Միշելը:

Մեկ այլ գերակայություն է կորոնավիրուսի դեմ նոր տիպի պատվաստանյութի մշակման ուսումնասիրությունը: Այդ նպատակների համար Բրյուսելը 140 միլիոն եվրո է նախապատրաստել եւ 17 նախագիծ է ընտրել:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ