Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
Խոսքը 69-ամյա տղամարդու մասին է, որը ժամանել էր Իտալիայից: Մինչ վարակումը նա տառապել է այլ հիվանդություններից: « Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: 69-ամյա տղամարդը, որը ժամանել էր Իտալիայից եւ ուներ այլ հիվանդություններ, մահացել է այսօր գիշերը Ֆրանց Իոսիֆի անվան հիվանդանոցում»,- ասում է Վիեննայի իշխանությունների հայտարարության մեջ:
Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 302 դեպք:
Մարտի 10-ին Ավստրիան հայտարարել է մինչեւ ապրիլ զանգվածային խոշոր միջոցառումների չեղարկման մասին: Ուսումնական բոլոր հաստատություններում դասերը չեղարկվել են: Կառավարության որոշմամբ մինչեւ մարտի վերջ դադարեցվել են նաեւ մշակութային եւ սպորտային միջոցառումները, ցուցադրությունները, երաժշտական ակումբների, թանգարանների աշխատանքը:





























