News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» ծրագրի ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել եւ կահավորվել է Աշտարակի Ստարտափ Ակումբը։

«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները եւ նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Գավառում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։

Աշտարակի ստարտափ ակումբш տարածքի վերանորոգումը, նոր կահավորանքը հնարավորություն կտան կրթական ծրագրի երկրորդ փուլին մասնակցող քսանից ավելի դեռահասներին անցկացնել դասընթացները գունագեղ մթնոլորտում։ Տրամադրող աշխատանքային եւ խաղային միջավայրը կխթանի պատանիների ներգրավվածությունն ու եռանդը, եւ նրանք ակտիվորեն կբացահայտեն դիզայն մտածողության եւ ստարտափ էկոհամակարգի առանձնահատկությունները, կծանոթանան բիզնես ոլորտի գործունեությանը, խմբեր կկազմեն, ուսումնասիրություններ, փորձարկումներ կկատարեն եւ մարզիչների աջակցությամբ կզարգացնեն իրենց ստարտափ գաղափարները:

«Աշտարակի ստարտափ ակումբը նոր շունչ է առել եւ պատրաստ է ընդունել մասնակիցներին  երկրորդ փուլի շրջանակներում։ Մենք վստահ ենք, որ ակումբի նոր տեսքը եւ ձեւավորումը դրական ազդեցություն կունենան պատանիների վրա, եւ նրանք ավելի մեծ հաճույքով կմասնակցեն դասընթացներին» - ընդգծեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք շատ կարեւորում ենք այս նախագիծը, քանի որ համարում ենք, որ բիզնես գիտելիքները լավ է ստանալ երիտասարդ տարիքում, դա օգնում է ճիշտ մտածելակերպ ձեւավորել եւ մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Ուրախ ենք, որ մեր մասնակիցները կարող են սովորել գեղեցիկ եւ հարմարավետ պայմաններում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» նախաձեռնության ռազմավարական գործընկերն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ