ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանք նոր դեպքեր չեն, սրանք երեկ արձանագրված դեպքերի հետ կապ ունեցող անձինք են։ Գրել էի, որ նոր հայտնաբերվածներից մեկը թոքաբորբ է տանում, այսօր հաստատված դեպքերը այդ կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են»,– ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշել է, որ ընդհատում է արձակուրդը:

Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 6–ի։