Մարտի 13-ից 14-ը Մոսկվայում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպման աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում է ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: